Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին կարող է փոխարինել Ալեն Սիմոնյանը

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին կարող է փոխարինել Ալեն Սիմոնյանը
09.05.2018 | 12:39

Նիկոլ Փաշինյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքից (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ), հետևաբար խորհրդարանում նրան կփոխարինի նույն ընտրատարածքում «Ելք» դաշինքի ցուցակում նրանից հետո շատ ձայներ հավաքած թեկնածուն: Թիվ 4 ընտրատարածքում «Ելք» դաշինքի ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո ավելի շատ ձայներ հավաքած թեկնածուն Ալեն Սիմոնյանն է: Նիկոլ Փաշինյանը հավաքել էր 11 հազար 513 ձայն, իսկ Ալեն Սիմոնյանը՝ 1870 ձայն: Ալեն Սիմոնյանն այս պահին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է:


Մինչ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը պատգամավորական մանդատները վայր դնելու դիմումներ են ներկայացրել նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը: ՀՅԴ համամասնական ցուցակում Աղվան Վարդանյանին հաջորդում է Ռուզաննա Առաքելյանը, իսկ Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքից (Տավուշի մարզ): Նրանից հետո ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Հակոբ Հակոբյանն է:

Դիտվել է՝ 2560

Մեկնաբանություններ